Posts Tagged ‘economics’

     Էհ, որ մեր մեծերն ասում են "ԵրԳիրը երգիր չի", որոշ առումով ճիշտ են էլի ասում:
Երեկ հարևանուհիս հրավիրեց իրենց տուն` մի գավաթ սուրճ ըմպելու: Ընդհանրապես նման սովորություն չունեմ, սուրճ էլ անկեղծ ասած չեմ սիրում, ուղղակի ամեն տեսնելուց ասում էր, ես էլ "ամոթու" գնացի:
Զոռով էդ դառը սև սուրճը խմում էի ու լսում իր պատմությունները: Շփոթվեցի, հարցրի, թե գործերը ոնց են ընտանիքում:

Սկսեց պատմել, որ տան աշխատողը ինքն է, պապային (Ժոռա պապիին) հանել են գործից, ապերն էլ դե ծառայում է: Հարցրի, թե ինչո՞ւ են հանել: Ասաց, որ արդեն 65 տարեկան է, ոչ մի գործի չեն ընդունում, ասում են, որ 50-ից կամ մաքսիմում 55-ից բարձր աշխատանքի չենք ընդունում: Իրա պապան էլ արդեն թոշակառու էր, որ գնում է աշխատանքի, ասում են մեծ ես, գնա տունդ նստի, թոշակդ ստացի, ապրի: Բայց ոչ ոք չի մտածում, որ ախր էդ ընտանիքը ոնց կարա ապրի մենակ պապայի թոշակով, հլը բանակային էլ ունեն, բայց սկի հնարավորություն չունեն գնան տեսնեն: 30.000 դրամ թոշակով ո՞նց համ իրենք ապրեն, համ էլ "հետ գցեն" գնան իրենց տղային տեսնեն կամ "տուլիկ" ուղարկեն: Էն աղջիկն էլ ուզումա սովորի, բայց դե վարձն էլ էնքան թանկա, ստիպված գնացել 18 տարեկանից աշխատումա, որ տնեցիներին օգնի, համ էլ մի քիչ գումար հավաքի սովորելու համար: Աշխատավարձն էլ հո աշխատավարձ չի, այլ "ԱՂՔԱՏԱՎԱՐՁ" է:
Տենց իրանց պապան էլ նեղվումա, որ չեն ընդունում աշխատանքի, չգիտի էդ թոշակը ինչի տա, մենակ գազին ու լույսինա հերիքում:

Մի խոսքով սենց խղճիս վրա ազդեց էդ աղջկա պատմածը, չնայած գիտեմ, որ էլի կան ընտանիքներ էդ նույն կարգավիճակում, բայց դե ի՞նչ անեն: Պիտի 2 տարի յոլլա գնան, մինչև տղան բանակից գա, աշխատի, ամեն ինչ կընկնի իր տեղը:

Advertisements

Երևի բոլորս էլ, եթե ոչ շատ, ապա գոնե մեկ անգամ հանդիպած կլինենք այսպիսի դեպքի.
Քայլում ես փողոցով, ինչ-որ ցուցանակ ես տեսնում և ուզում ես կարդալ ու ակամայից հիշում ես ցուցանակի հեղինակի մամային: Դե ինչ անեես??

Ամբողջ Հայաստանով մեկ մեծ տարածում են գտել սխալ ցուցապաստառները: Դրանք վառ ապացույց են հանդիսանում այն ցավալի երևույթի համար, որ վերջին ժամանակներում անգրագիտությունը «տիրել է» աշխարհը:

Խնդրեմ, օրինակ` մի քանի օր առաջ ընկեր-ընկերուհիներով դուրս էինք եկել քաղաք` Երևան զբոսնելու: Անցնում ենք Մելիք Ադամյան փողոցով ու ի՞նչ տեսնենք. Շվեյցարիայի դեսպանատան դիմացի ցուցապաստառը, որի վրա ՄԵԾ (մենձ) տառերով գրված է. "Շվեյցարիաի դեսպանատան ավտոմոբիլների համար": Խնդրեմ` անգրագիտության վառ օրինակ: Լավ ասենք Ավտոմոբիլը, կոպիտ ասած, "մի կերպ գինով կուտվի", բայց էդ գրողի մտքի ծայրով չի՞ անցել, որ հարցնի կամ ցույց տա, մեկնումեկը մեջներից գուցե մի քիչ խելոք գտնվի, ասի, որ "ա"-ից ու "ո"-ից հետո լսվող "յ"-ն գրվում է:

Ցավոք այսպիսի ցուցապաստառները հեղեղել են մեր քաղաքը, այսինքն ոչ միայն մեր քաղաքը, այլև մարզերում էլ կարող ես նկատել այսպիսի խայտառակ պաստառներ, սակայն դրանց վերացման կամ ուղղման համար դեռևս քայլեր չեն ձեռնարկվում:
Էս ամեն ինչը իր մեծ ազդեցությունն է թողնում նաև տուրիզմի վրա: Օրինակ` ես, որ տուրիստ լինեմ, գնամ մի երկիր, իմանամ իրենց լեզուն, գտնեմ սխալներ խանութների կամ ցանկացած բանի վրա, կծիծաղեմ էդ ազգի վրա ու կմտածեմ, որ բարձիթողի վիճակ է տիրում:

Էս հարցում ինձ ամենալավը երևի -ն կհասկանա, որովհետև ինքն էլ ունի մի շարք պոստեր` "Անդրադարձ մեր մայր լեզվին" կամ ինչպես իր գրառումներից մեկում է` "Սխալների ուղղում":

     Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հայտարարության համաձայն Հայաստանի համար ճգնաժամն այլևս այնքան վտանգավոր չէ, տնտեսության ցուցանիշներն էլ բավականին դրական են:

Եթե հիշում եք, վերջերս ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հոկտեմբեր ամսվա ցուցանիշները, և պարզվեց, որ նախորդ ամսվա համեմատ տնտեսությունը միանգամից 18%-ով անկում է արձանագրել: Դրանցից հետո Տիգրան Սարգսյանը մի լավ "մուննաթ" եկավ այդ ծառայության ղեկավարի վրա, և նոյեմբեր ամսին նա նոր թվեր ներկայացրեց, որոնց համաձայն Հայաստանում գնաճի ցուցանիշները թույլատրելի միջակայքում են:

Նման "մեղայականից" հետո էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ ճգնաժամը մեզ համար այլևս վտանգավոր չէ: Մի խոսքով վտանգը չեզոքացվել է:

Բայց, ընդունեք, որ սրանք կիսատ-պռատ միջոցառումներ են: Ավելի ճիշտ կլիներ վիճակագրական ծառայության պետին բռնել, թևերը կապկպել ու մի քանի "աքացի տալ պոչկեքին": Կարծում եմ Հայաստանում միանգամից երկնիշ տնտեսական աճ կարձանագրվեր, աղքատության մակարդակը կնվազեր, գնաճի փոխարեն էլ ամեն ինչ կէժանանար:

     Եվրոպայի վիճակագրական ծառայությունը հարցում է անցկացրել` պարզելու, թե որ քաղաքներում է աղքատությունն առավել բարձր մակարդակի վրա: Հարցման արդյունքում 20 այդպիսի քաղաքներ են հրապարակվել:
Առաջին հորիզոնականում է հայտնվել հունգարական Միջկոլց քաղաքը: 173 հազարանոց քաղաքի բնակչության 96%-ը գտնում է, որ իրենց մոտ աղքատության խնդիրը կա:

2-դ հորիզոնականում է հայտնվել Լատվիայի մայրաքաղաք Ռիգան(706 հազար բնակիչ, 92%): 3-րդ հորիզոնականում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն է (1.7 մլն բնակիչ, 91%):

Ապա գալիս են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը (518 հազար, 91%), Թուրքական Դիարբեքիրը (1.5 մլն, 90%), Բելգիայի Լիեժ քաղաքը (190 հազար, 89%), Հունաստանի մայրաքաղաք Աթենքը (3.7 մլն, 88%), Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը (1.8 մլն, 87%):

Ցանկը եզրափակում են Մարսելը (Ֆրանսիա), Բեռլինը, Փարիզը, Դորտմունդը (Գերմանիա), Ստամբուլը, իտալական Պալերմոն և Թուրինը, ֆրանսիական Լիլը, բրիտանական Գլազգոն,Անտվերպենը (Բելգիա), Նեապոլը (Իտալիա) և Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը: