Posts Tagged ‘հայեր’

     Եթե իմ խելքի մարդիկ էլի կան (իսկ ես կարծում եմ, որ ամեն դեպքում կլինեն), գիշերը հաստատ քնած չեն լինի ու նայած կլինեն` "երկիր մեդիա"-ով կամ օնլայն, կապ չունի: Մի խասքով, եթե գիշերը չեք քնել ու նայել եք, ուրեմն էն ոգին, էն էմոցիան, էքսպրեսիան ու էլի տենց ամպագոռգոռ բաներ, որ երեկ ժամը 3:30ի կողմերը փոխանցվելա, զգացած կլինեք: Հաղթանակի շունչը, եպարտությունը, ուժեղ գոռալու ցանկությունը…: Երևի բառերով դժվար լինի փոխանցել էն, ինչ-որ զգացել ենք էդ պահին…

Ֆրանսիան ապացուցեց, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը ամուր հիմքի վրա է ու որ պատմության ընթացքում իրագործված ամենամեծ ոճիրի մասին ոչ ոք չի կարող մոռանալ:

Իսկ ով, որ տեղյակ չի, ասեմ, որ մոտ 7.5 ժամվա ակտիվ բանավեճից հետո Ֆրանսիայի սենատը ի վերջե վավերացրեց "Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը": Քվեարկությանը մասնակցած սենատորներից 127-ը կողմ քվեարկեցին, 86-ը դեմ:

Advertisements


     Էսօր բողոքավոր եմ զարթնել, չզարմանաք:
Ուզում եմ մագիստրատուրա տամ ու գնում ամեն տեղ հետաքրքրվում եմ: Բոլորից լսում եմ "մեզ մոտ կրեդիտային համակարգ է" արտահայտությունը: Ու "ինադու" հարցնում եմ. "Իսկ կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում կրեդիտային համակարգը, ինչպես է այն գործում, ինչ առավելություններ ունի…": Ու սենց լիքը հարցեր եմ տալիս ու զգում եմ, որ շշկռվում են:

Ոչ մեկ չկարողացավ իմ հարցերին բավարար պատասխան տալ: Դասախոսները իրենք էլ չգիտեն, թե ինչ է կրեդիտային համակարգը, էնքան որ լսել են ու քցել բերանները: Պատասխաններից մեկը. "Տարվա ընթացքում դուք հավաքում եք կրեդիտներ` ներկայության, ակտիվության և միջանկյալների միջոցով, հետո էդ ամեն ինչը գումարվումա իրար և համակարգիչը հաշվում է և հայտնում վերջնական արդյունքները":

Իրականում համակարգիչը ինչ ուզում հաշվումա, ու մենք ոչ մի ձև չենք կարողանում ապացուցել, որ օրինակ մեր գնահատականը ավելի բարձր էր: Մենակ նստում, սպասում ենք համակարգչի անակնկալներին:

Բայց ասեմ, որ ահագին "զարգացել էին", ինձ ասացին, որ միջանկյալները համակարգչի միջոցով են անցկացվում: Համակարգիչը միացնելուն պես ժամանակը տրվում է ու լրանալուն պես, համակարգիչն անջատվում է: Հասցրիր, հասցրիր, չէ, չէ:

Թե ասա էս ինչ թազա ձևերա, հալալ չէր մի քանի տարի առաջ: Գիտեինք 5 տարի սովորենք, միանգամից մագիստրասի կոչումով ու մի հատ քննություն էլ: Բա չէ միջանկյալ, կրեդիտային համակարգ: Էլ ով դիմանաա:

  

     Էհ, որ մեր մեծերն ասում են "ԵրԳիրը երգիր չի", որոշ առումով ճիշտ են էլի ասում:
Երեկ հարևանուհիս հրավիրեց իրենց տուն` մի գավաթ սուրճ ըմպելու: Ընդհանրապես նման սովորություն չունեմ, սուրճ էլ անկեղծ ասած չեմ սիրում, ուղղակի ամեն տեսնելուց ասում էր, ես էլ "ամոթու" գնացի:
Զոռով էդ դառը սև սուրճը խմում էի ու լսում իր պատմությունները: Շփոթվեցի, հարցրի, թե գործերը ոնց են ընտանիքում:

Սկսեց պատմել, որ տան աշխատողը ինքն է, պապային (Ժոռա պապիին) հանել են գործից, ապերն էլ դե ծառայում է: Հարցրի, թե ինչո՞ւ են հանել: Ասաց, որ արդեն 65 տարեկան է, ոչ մի գործի չեն ընդունում, ասում են, որ 50-ից կամ մաքսիմում 55-ից բարձր աշխատանքի չենք ընդունում: Իրա պապան էլ արդեն թոշակառու էր, որ գնում է աշխատանքի, ասում են մեծ ես, գնա տունդ նստի, թոշակդ ստացի, ապրի: Բայց ոչ ոք չի մտածում, որ ախր էդ ընտանիքը ոնց կարա ապրի մենակ պապայի թոշակով, հլը բանակային էլ ունեն, բայց սկի հնարավորություն չունեն գնան տեսնեն: 30.000 դրամ թոշակով ո՞նց համ իրենք ապրեն, համ էլ "հետ գցեն" գնան իրենց տղային տեսնեն կամ "տուլիկ" ուղարկեն: Էն աղջիկն էլ ուզումա սովորի, բայց դե վարձն էլ էնքան թանկա, ստիպված գնացել 18 տարեկանից աշխատումա, որ տնեցիներին օգնի, համ էլ մի քիչ գումար հավաքի սովորելու համար: Աշխատավարձն էլ հո աշխատավարձ չի, այլ "ԱՂՔԱՏԱՎԱՐՁ" է:
Տենց իրանց պապան էլ նեղվումա, որ չեն ընդունում աշխատանքի, չգիտի էդ թոշակը ինչի տա, մենակ գազին ու լույսինա հերիքում:

Մի խոսքով սենց խղճիս վրա ազդեց էդ աղջկա պատմածը, չնայած գիտեմ, որ էլի կան ընտանիքներ էդ նույն կարգավիճակում, բայց դե ի՞նչ անեն: Պիտի 2 տարի յոլլա գնան, մինչև տղան բանակից գա, աշխատի, ամեն ինչ կընկնի իր տեղը: