Posts Tagged ‘Անգրագիտություն’


     Էսօր բողոքավոր եմ զարթնել, չզարմանաք:
Ուզում եմ մագիստրատուրա տամ ու գնում ամեն տեղ հետաքրքրվում եմ: Բոլորից լսում եմ "մեզ մոտ կրեդիտային համակարգ է" արտահայտությունը: Ու "ինադու" հարցնում եմ. "Իսկ կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում կրեդիտային համակարգը, ինչպես է այն գործում, ինչ առավելություններ ունի…": Ու սենց լիքը հարցեր եմ տալիս ու զգում եմ, որ շշկռվում են:

Ոչ մեկ չկարողացավ իմ հարցերին բավարար պատասխան տալ: Դասախոսները իրենք էլ չգիտեն, թե ինչ է կրեդիտային համակարգը, էնքան որ լսել են ու քցել բերանները: Պատասխաններից մեկը. "Տարվա ընթացքում դուք հավաքում եք կրեդիտներ` ներկայության, ակտիվության և միջանկյալների միջոցով, հետո էդ ամեն ինչը գումարվումա իրար և համակարգիչը հաշվում է և հայտնում վերջնական արդյունքները":

Իրականում համակարգիչը ինչ ուզում հաշվումա, ու մենք ոչ մի ձև չենք կարողանում ապացուցել, որ օրինակ մեր գնահատականը ավելի բարձր էր: Մենակ նստում, սպասում ենք համակարգչի անակնկալներին:

Բայց ասեմ, որ ահագին "զարգացել էին", ինձ ասացին, որ միջանկյալները համակարգչի միջոցով են անցկացվում: Համակարգիչը միացնելուն պես ժամանակը տրվում է ու լրանալուն պես, համակարգիչն անջատվում է: Հասցրիր, հասցրիր, չէ, չէ:

Թե ասա էս ինչ թազա ձևերա, հալալ չէր մի քանի տարի առաջ: Գիտեինք 5 տարի սովորենք, միանգամից մագիստրասի կոչումով ու մի հատ քննություն էլ: Բա չէ միջանկյալ, կրեդիտային համակարգ: Էլ ով դիմանաա:

  

Երևի բոլորս էլ, եթե ոչ շատ, ապա գոնե մեկ անգամ հանդիպած կլինենք այսպիսի դեպքի.
Քայլում ես փողոցով, ինչ-որ ցուցանակ ես տեսնում և ուզում ես կարդալ ու ակամայից հիշում ես ցուցանակի հեղինակի մամային: Դե ինչ անեես??

Ամբողջ Հայաստանով մեկ մեծ տարածում են գտել սխալ ցուցապաստառները: Դրանք վառ ապացույց են հանդիսանում այն ցավալի երևույթի համար, որ վերջին ժամանակներում անգրագիտությունը «տիրել է» աշխարհը:

Խնդրեմ, օրինակ` մի քանի օր առաջ ընկեր-ընկերուհիներով դուրս էինք եկել քաղաք` Երևան զբոսնելու: Անցնում ենք Մելիք Ադամյան փողոցով ու ի՞նչ տեսնենք. Շվեյցարիայի դեսպանատան դիմացի ցուցապաստառը, որի վրա ՄԵԾ (մենձ) տառերով գրված է. "Շվեյցարիաի դեսպանատան ավտոմոբիլների համար": Խնդրեմ` անգրագիտության վառ օրինակ: Լավ ասենք Ավտոմոբիլը, կոպիտ ասած, "մի կերպ գինով կուտվի", բայց էդ գրողի մտքի ծայրով չի՞ անցել, որ հարցնի կամ ցույց տա, մեկնումեկը մեջներից գուցե մի քիչ խելոք գտնվի, ասի, որ "ա"-ից ու "ո"-ից հետո լսվող "յ"-ն գրվում է:

Ցավոք այսպիսի ցուցապաստառները հեղեղել են մեր քաղաքը, այսինքն ոչ միայն մեր քաղաքը, այլև մարզերում էլ կարող ես նկատել այսպիսի խայտառակ պաստառներ, սակայն դրանց վերացման կամ ուղղման համար դեռևս քայլեր չեն ձեռնարկվում:
Էս ամեն ինչը իր մեծ ազդեցությունն է թողնում նաև տուրիզմի վրա: Օրինակ` ես, որ տուրիստ լինեմ, գնամ մի երկիր, իմանամ իրենց լեզուն, գտնեմ սխալներ խանութների կամ ցանկացած բանի վրա, կծիծաղեմ էդ ազգի վրա ու կմտածեմ, որ բարձիթողի վիճակ է տիրում:

Էս հարցում ինձ ամենալավը երևի -ն կհասկանա, որովհետև ինքն էլ ունի մի շարք պոստեր` "Անդրադարձ մեր մայր լեզվին" կամ ինչպես իր գրառումներից մեկում է` "Սխալների ուղղում":