Էս վերջերս բոլորը խոսում են Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների մասին, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան սառեցրել է իր քաղաքական և ռազմական հարաբերությունները Ֆրանսիայի հետ:

Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համաձայն ցեղասպանության փաստը հերքողների նկատմամբ նախատեսվում է սահմանել մեկ տարվա ազատազրկում և մոտ 58 հազար դոլարի չափով տուգանք:

Ու էդտեղից սկսվեց "տուրուդմփոցը": Թուրքիան Ֆրանսիային էր փնովում, Ֆրանսիան Թուրքիային:

Վերջերս էլ Թուրքերը աչքիս լաաաավ կաշառել են Ֆրանսիայի սենատի անդամներից մեկին` Նատալի Գուլեին, որ իրենց կողմից խոսա ու քննադատի օրինագիծը: Գուլեն էլ "խաչակրաց արշավանք" է սկսել օրինագծի դեմ` Սենատում դրա ընդունումը կանխելու նպատակով:

Բայց Սարկոզին մեր կողմից է, չմտածեեք: Հիմա էլ որոշել է բոլոր երկրներին հորդորել, որ իրենք էլ ընդունեն էդ օրինագիծը: Բայց դե մեծ պետությունները Թուրքիայից էնքան շահ ունեն` մենակ զուտ էդ զենքերը, շորերը, գազը, որ Թուրքիան տրամադրում է, էլ մնացածի մասին չեմ խոսում, իսկ Հայաստանից ոչ մի շահ, դրա համար էլ կնախընտրեն սուս մնալ ու ձեռնպահ:

     Դեկտեմբերի 31-ին եղել եք հյուսիսային պողոտայի մոտերքը?? Էդ իիինչ էր կատարվում: Մինիմում 1000 հոգի մարդ ու բոլորը,  բառից բուն իմաստով, իրար "քացու տակ էին քցում": Ղռռռռ աջ, ղռռռռ ձախ, իրար շշերով "ցխում էին": Էն բերետավորներն էլ մի 100 մետր էնկողմ կանգնած էին, սկի "տանձներին էլ չէր":

Դե Նոր տարվա օրով ժամանցի վայրերի մեծ մասը փակ էր չէ, բոլորը պատրաստվում էին Ամանորին, ակումբ, կառաոկե և այլն փակ էին ու արդյունքում քաղաքում "բառդակ" էր: 

Մի հատ պոպոլոզ գլխարկով ինքնակոչ ձմեռ պապի որոշեց մոտենալ բերետավորներին ու "բողոքվել": Բայց ինչ ստացվեց արդյունքում? Նրանքա ընդամենը ուսերն էր թափահարում, սակայն քիչ անց ամեն դեպքում որոշոցին իբր միջամտել:

Եզրակացությունները թողնում եմ ձեզ: Բաաաաաա, Էս էլ մեր Երևանը….

     Էսօր պատահաբար անցնում էի Կարապի լճի մոտով, սղացող երեխեքին էի նայում, մեկ էլ տեսնեմ մի խումբ երիտասարդներ հավաքվել են ու ինչ-որ բան են սարքում: "Միասին" երիտասարդական շարժման ակտիվիստներն էին:
Մոտեցա, հարցրեցի, պարզվեց Ձմեռ Պապի են սարքում, որ նվիրեն Երևանին: Նենց հետաքրքիր ու "դանդալոշիկ" Ձմեռ Պապի էր, քեֆս տվեց, սկսեցի իրանց օգնել ու հետները սարքել: Հա, ի միջի այլոց, Ձմեռ Պապին բամբակից էր ու կտորից, բայց շաաաաատ սիրուն էր: Մասնակիցները ինձ ասացին, որ մեր "դանդալոշիկ"-ը ամբողջ ձմեռ պիտի մնա այդտեղ` Կարապի լճում: Կարող եք դուք էլ գնալ ու նկարվել իրա հետ:


Մի խոսքով, ահագին չարչարվելուց հետո, պատրաստ էր մեր Ձմեռ Պապը: Հետո մի խումբ մանչուկներ ու երիտասարդներ եկան մեզ միացան, լրագրողներ, հարցազրույցներ, ֆոտո-մոտո ու ես ծլկեցի կամեռաներից:
Բայց շաաատ լավ անցավ, շաաատ հավես էր: Ապրենք մենք:

zarasholinyan.wordpress.com

     In January 6 is celebrated Christmas – the Birthday of Christ is celebrated by people all over the world. The Armenians celebrate this day as a major Christian religious holiday, together with the Epiphany (baptism) and attend church services in their neighborhoods. Part of the ritual is the “Blessing of Water, when water is blessed with the holy chrism symbolic of Christ’s baptism.

The most beautiful and meaningful parts of the holiday occur at home and in church. Many families go to church on Christmas Eve and Christmas morning. Then they sit down to enjoy a traditional Christmas dinner. According to tradition, the main dish is fish and rice prepared with butter and raisins. Wine is served with dinner.

zarasholinyan.wordpress.com

It is frequently asked as to why Armenians do not celebrate Christmas on December 25th with the rest of the world. Obviously, the exact date of Christ’s birth has not been historically established-it is neither recorded in the Gospels. However, historically, all Christian churches celebrated Christ’s birth on January 6th until the fourth century.

     Ախր սենց ունիկալ ազգ չկա է, չկաա: Սաղ աշխարհը մի կողմ, հայերը մի կողմ:
Սենց օրիգինալ բաներ մենակ հայերինա բնորոշ:
Խնդրեմ, էլի Նոր տարիա գալիս ու ինչա կատարվում հայերի ընտանիքներում? Ամբողջ տարին սպասում են Նոր տարվա գալուն ու վերջի մի շաբաթը "քիթ-բերնի" զբաղված գործերով տանջվում են. մեկը լինի հարցնի ինչի համար? Պատասխանը միանշանակ նույննա` "թե ում սեղանը ավելի ճոխ կլինի, ում "բուդը" ավելի մեծ և էլի սենց "ղզիկ" բաներ":
Բա Նոր տարվա գիշերը ինչ օրիգինալ ձևով ենք դիմավորում է, էլ դու սուս: Վերջին վայրկյանին էն վերջին սալաթն էլ սարքում ենք, "ափալ-թափալ" հագնվում, ուււււււ ըհն, խփեց 12-ը: Ջաաաաաաան, շամպայնը բացեցինք, շաբլոն մաղթանքներ երազանքներ ու գնաաաաաաց` խժռում ենք մեր իսկ սարքած (մի շաբաթ չարչարված) համով բաները:
Մեր տանը էս առիթով օրիգինալա տատիկիս բանաստեղծությունը, որ սովորության համաձայն ասումա. "Թե աշխարհում փակ դռներ կան թող որ բացվեն այս գիշեր ու նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր: Թե կան սրտեր նախանձով դառնան բարի ու ներող և ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր: Թե աշխարհում պանդուխտներ կան թող տուն դառնան այս գիշեր, հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր":

     Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հայտարարության համաձայն Հայաստանի համար ճգնաժամն այլևս այնքան վտանգավոր չէ, տնտեսության ցուցանիշներն էլ բավականին դրական են:

Եթե հիշում եք, վերջերս ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հոկտեմբեր ամսվա ցուցանիշները, և պարզվեց, որ նախորդ ամսվա համեմատ տնտեսությունը միանգամից 18%-ով անկում է արձանագրել: Դրանցից հետո Տիգրան Սարգսյանը մի լավ "մուննաթ" եկավ այդ ծառայության ղեկավարի վրա, և նոյեմբեր ամսին նա նոր թվեր ներկայացրեց, որոնց համաձայն Հայաստանում գնաճի ցուցանիշները թույլատրելի միջակայքում են:

Նման "մեղայականից" հետո էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ ճգնաժամը մեզ համար այլևս վտանգավոր չէ: Մի խոսքով վտանգը չեզոքացվել է:

Բայց, ընդունեք, որ սրանք կիսատ-պռատ միջոցառումներ են: Ավելի ճիշտ կլիներ վիճակագրական ծառայության պետին բռնել, թևերը կապկպել ու մի քանի "աքացի տալ պոչկեքին": Կարծում եմ Հայաստանում միանգամից երկնիշ տնտեսական աճ կարձանագրվեր, աղքատության մակարդակը կնվազեր, գնաճի փոխարեն էլ ամեն ինչ կէժանանար:

     Եվրոպայի վիճակագրական ծառայությունը հարցում է անցկացրել` պարզելու, թե որ քաղաքներում է աղքատությունն առավել բարձր մակարդակի վրա: Հարցման արդյունքում 20 այդպիսի քաղաքներ են հրապարակվել:
Առաջին հորիզոնականում է հայտնվել հունգարական Միջկոլց քաղաքը: 173 հազարանոց քաղաքի բնակչության 96%-ը գտնում է, որ իրենց մոտ աղքատության խնդիրը կա:

2-դ հորիզոնականում է հայտնվել Լատվիայի մայրաքաղաք Ռիգան(706 հազար բնակիչ, 92%): 3-րդ հորիզոնականում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն է (1.7 մլն բնակիչ, 91%):

Ապա գալիս են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը (518 հազար, 91%), Թուրքական Դիարբեքիրը (1.5 մլն, 90%), Բելգիայի Լիեժ քաղաքը (190 հազար, 89%), Հունաստանի մայրաքաղաք Աթենքը (3.7 մլն, 88%), Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը (1.8 մլն, 87%):

Ցանկը եզրափակում են Մարսելը (Ֆրանսիա), Բեռլինը, Փարիզը, Դորտմունդը (Գերմանիա), Ստամբուլը, իտալական Պալերմոն և Թուրինը, ֆրանսիական Լիլը, բրիտանական Գլազգոն,Անտվերպենը (Բելգիա), Նեապոլը (Իտալիա) և Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը: