Օրիգինալ ակցիա` “Մետրոյում առանց տաբատի”

Posted: January 14, 2012 in Uncategorized
Tags: , , , , , , , , ,

     Ի՞նչ եմ պատահաբար իմացել մի քիչ առաջ: Ուրեմն ինչ-որ "Improve Everywhere" կոչվող խմբի մասնակիցները կազմակերպել են ակցիա` «Մետրոյում առանց տաբատի»:

Կազմակերպիչները միջոցառումը համակարգել են Facebook և այլ սոցիալական ցանցերի միջոցով: FB-ում event են սարքել, twitter-ում լիքը թվիթել ու էդ ձևով տարածել իրենց օիգինալ ակցիան:

Այստեղից հարց է ծագում, թե ինչ է պահանջվում ակցիայի մասնակիցներից:

Ասեմ, ուրեմն մասնակիցներից պահանջվում է մետրոյում անդրավարտիքը հանելու ցանկություն ունենալ և կարողանալ իրենց այնպես պահել, կարծես ոչինչ էլ չի եղել:

Ակցիայի շրջանակներում աշխարհի 60 քաղաքների բոլոր ցանկացողները կարող են որոշ ժամանակ մետրոյում երթևեկել առանց տաբատի:

Ակցիան իրականացրեցին, պրծան ու սկսեցին հաշվարկել, թե որ երկրից քանի մարդ է մասնակցել: Արդյունքում պարզ դարձավ, որ մենակ Նյու Յորքում առանց տաբատի մետրո են նստել 3500 մարդ:

Էս լսելուց հետո մի պահ պատկերացրի, թե ինչ կլիներ, եթե մեր մոտ` Հայաստանում, տենց ինչ-որ ակցիա կազմակերպվեր: Ինձ թվումա կձախողվեր էդ ակցիան: Դե մենք համեստ ազգ ենք, կոնկրետ ես կամաչեի մասնակցել:
Ասեք, կիսվեք, արժի՞ սենց ինչ-որ բան կազմակերպենք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s