“Սուտի ախպերություն”

Posted: January 12, 2012 in Uncategorized
Tags: , , , , , , , ,

Հայաստան – Ֆրանսիա- Թուրքիա փոխհարաբերություներից խոսեցի ու մոռացա անդրադառնալ Ռուսաստանին:
     Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ հայերը միշտ էլ "պարել են ռուսների դուդուկի տակ" ` համարելով նրանց եղբայրական ազգ: Այստեղից հարց է ծագում. "ԱՐԴՅՈ՞Ք ՌՈՒՍՆԵՐԸ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ, ՈՐՊԵՍ ԵՂԲԱՅՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ":

Պատասխանն ըստ իս ակնհայտ է: Միգուցե շատ պրիմիտիվ հնչի պատասխանս, բայց կարծում եմ, որ երբեք չի համարել և չի էլ համարի, քանի որ գիտենք բազում դեպքեր, երբ Հայաստանին "լքել է" օրհասկան պահին, և հետո, երբ իրեն ձեռնատու է եղել, որոշել է "եղբայր ձևանալ":

Ու ընդհանրապես, չեմ հավատում "եղբայր ժողովուրդ" հասկացությանը, քանի որ երբեք ժողովուրդների միջև անշահախնդիր եղբայրություն չի եղել, և կարծում եմ չի էլ կարող լինել:

Կարծում եմ ռուսների համար մենք ուղղակի կովկասցի ենք, և իրենց համար կապ չունի հայ ես, թե վրացի, Ռուսաստանի քաղաքական վերնախավը օգտագործում է դա, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ իրենք առաջնորդվում են միայն քաղաքական շահերով, ու մենք էս պահը ինչքան շուտ հասկանանք, այնքան լավ մեզ համար:

Երկրորդ կարևոր հարցը. "ԻՍԿ, ԱՌՀԱՍԱՐԱԿ, Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ":

Մի պարզ օրինակ բերեմ. եթե Մոսկվայում կամ Պետերբուրգում մի մարդ, ով չգիտի ոչինչ Պուշկինի, Դոստոևսկու կամ օրինակ Տոլստոյի մասին և նույնիսկ մի բառ չի կարողանում գրագետ արտաբերել, ապա այդպիսի մարդու նկատմամբ այլ վերաբերմունք չի կարող լինել, քան որպես անգրագետ ազգի անգրագետ ներկայացուցիչ: Այլընտրանք չկա, այլընտրանքը տեղեկացված լինելն է, եթե գնում ես մի երկիր, պետք է գոնե մինիմալ գիտելիքներ ունենալ այդ երկրի հայտնի մարդկանց և մշակույթի, լեզվի մասին և ոչ թե ռուսներին ամեն օր սեր խոստովանել։

Մեր "քյառթու" մասսայի վառ ներկայացուցիչները մի լավ խոսք ունեն է."Ռուսի համար մենք ոչ թե ախպեր ենք, այլ ջահել": Բաաաա….

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s